Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան


Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան
Մարտ 20 17:40 2026

Եթե փորձենք հընթացս վերլուծել պատերազմում Իրանի ռազմավարությունը, ապա պարզ է, որ այս երկիրը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պատերազմը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սա ենթադրում է հակառակորդների կողմից ծրագրված հնարավորին սահմանափակ, կարճատև և ոչ այդքան թանկարժեք պատերազմը վերածել հնարավորին ընդարձակ, երկարատև և մեծ գին ունեցող բախման։

Իրանի աշխարհագրությունն ինքը ենթադրում է նման պատերազմի համար հնարավորություններ, այն դեպքում, երբ հակառակորդներից մեկը՝ ստիպված է իր երկրից հեռու խոցելի միջավայրում վարել այդ պատերազմը, իսկ մյուսը՝ չունի աշխարհագրական խորք և ռեսուրսներ նման ծավալի երկարատև պատերազմի համար։

Մեկ այլ կարևոր փոփոխություն էլ նկատելի է. եթե Իրանի նախորդ ղեկավարությունը պատերազմի հարցում ավելի չափավորական էր և կարող էր բավարարվել լարվածությունն իջեցնելուն միտված խորհրդանշական գործողություններով, ապա ներկայիս ավելի երիտասարդ և եռանդուն ռազմաքաղաքական թիմը, դատելով արդեն իսկ արձանագրված փաստերից, գերադասում է իրական ցավոտ հարվածներով հնարավորին մեծացնել լարումը»,-գրել է նա: