Դու վաղուց պատերազմի, կորստի ու ադրբեջանացման խորհրդանիշ ես հիշեցնում. Շարմազանովը՝ Փաշինյանին


Դու վաղուց պատերազմի, կորստի ու ադրբեջանացման խորհրդանիշ ես հիշեցնում. Շարմազանովը՝ Փաշինյանին
Մարտ 20 16:25 2026

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ պատերազմի, աղետի ու պարտության սիմվոլը չի կարող բերել խաղաղություն. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն Արցախ են հանձնել։

«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը 150.000 հայ մարդու տուն ու գերեզման են զիջել Արցախում։

Հազարավոր կյանքեր են զիջել։

Հարյուրավոր վանքեր են զիջել։

100-ից ավել հայկական գյուղ ու քաղաք են զիջել։

Շուշի ու Դադիվանք, Ամարաս ու Գանձասար են զիջել։

Գորիս-Կապան միջպետական ճանապարհ են զիջել։

Սեւ լճի մի մասն են զիջել։

Տավուշի 4 գյուղն են զիջել։

ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 240 քառ.կմ տարածք են զիջել։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն են զիջել Բաքվին։ 

Ու դեռ զիջում ու զիջում են։ Իսկ ամենակարեւորը՝ մեր ազգի նամուսն ու թասիբն են զիջել։

Արժանապատվությունն են զիջել։

Արարատի խորհուրդն են զիջել։

Անկախության հռչակագրի բովանդակությունն են զիջել։

Հայի հիշողությունն են զիջել։

Մեր պատմությունն են զիջել։

Տո, ամեն բան են զիջել հանուն աթոռի։

Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում։ Բա հիմա էլ պարի… Չես կարող… քանի որ զիջել ես քո ազգի համոզմունքը՝ դառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի պաշտպանը։

Ու հերիք է խաղաղությունից խոսես, դու՝ ուր, խաղաղությունն՝ ուր։

Դու վաղուց պատերազմի, կորստի ու ադրբեջանացման խորհրդանիշ ես հիշեցնում։

Խաղաղությունն էլ անվերջ զիջելով ու ասել-խոսելով չի լինում, պայքարելով ու պաշտպանելով է լինում։

Հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանում»,- նշել է Շարմազանովը։