«Լսելով, սպասելով, բա ասում էիք Պրոբացիա-Պրոբացիա, հիմա հաստատվեց, որ Քննչականը պետք է թույլ տար..հունվարից, փետրվարից, մարտից»,-գրել է գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նա մանրամասնում է, դեռ սպասում է ՔԿ որոշմանը Սամվել Կարապետյանի՝ տեսաուղերձով հանդես գալու թույլտվության վերաբերյալ։
«Դրա համար դիմել էինք հունվար ամսին, փետրվար ամսին, մարտ ամսին... Այս անգամ կարծես թույլտվությունը ստանում ենք։ Սպասենք, տեսնենք, բայց այս ընթացքում փաստվեց, որ հերթական ստերն ու մանիպուլյացիաներն էին տարածվում, քանի որ Պրոբացիայի ծառայությունը չէր կարող նման թույլտվություն տար, ոչ էլ տվել էր»,-ասաց Վարդևանյանը։










