Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. Սուրենյան (Տեսանյութ)


Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. Սուրենյան (Տեսանյութ)
Մարտ 20 13:08 2026

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը. ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։ 

«Այսօրվանից սկսած՝ ցերկվա լույսի տևողությունը կլինի ավելի շատ, քան գիշերվա տևողությունը»,-նշում է  նա։ 

Սուրենյանը, ի դեպ, նշում է, որ Հայաստան ներթափանցած ցիկլոնը Հայաստանի վրա կպպտվի մարտի երրորդ տասնօրյակի ողջ ընթացքում՝ ապահովելով տեղումներ, բայց օդի ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում։