Վեհափառ Հայրապետի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Քննչական կոմիտե


Վեհափառ Հայրապետի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Քննչական կոմիտե
Մարտ 20 12:17 2026

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Ամենայն հայոց կաթողիկոսի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։

«Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել ենք, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի»,- Aysor.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Երեկ Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին հայտարարել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գնալ Վրաստան, սակայն նրա համար խոչընդոտներ են ստեղծում։

«Կաթողիկոսին թույլ չեն տալիս լքել երկիրը։ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել, և եթե նրան թույլ տան` կգա»,- նշել էր նա։

Հիշեցնենք՝ Վեհափառ Հայրապետը մեղադրյալի կարգավիճակում է. Ամենայն հայոց հայրապետին մեղադրում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Վեհափառ Հայրապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։