ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։
«Անհնար է չարձագանքել վերջին բրիֆինգի ժամանակ վարչապետի արտահայտած այն մտքին, որ իր չվերարտադրվելու դեպքում սեպտեմբերին կլինի պատերազմ։
Ակնհայտ է, որ որպես պատերազմի նախաձեռնողի՝ ի նկատի ունի Ադրբեջանին։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը պետք է հետապնդի նպատակ կոնկրետ բաներ ստանալու։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում Ադրբեջանն այդ բաները կստանա առանց պատերազմի («Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն»):
Հետևություն
Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում մենք ունենալու ենք պետականության կորստի իրական վտանգ։
Նիկոլ Փաշինյանի չընտրվելու դեպքում մենք ունենալու ենք պետականությունը պահպանելու իրական հնարավորություն»,- նշել է Աղազարյանը։










