Քոչարյանը գիտի, որ քաղաքական դիшկ է ու գիտի, որ ոչ միայն վարչապետ չի դառնալու, այլ նաև ընտրական անցողիկ շեմը չի հաղթահարելու


Քոչարյանը գիտի, որ քաղաքական դիшկ է ու գիտի, որ ոչ միայն վարչապետ չի դառնալու, այլ նաև ընտրական անցողիկ շեմը չի հաղթահարելու
Մարտ 20 10:37 2026
 Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ « Ցանկանու՞մ եք հասկանալ, թե ինչու են ագրեսիվացել Ռոբերտ Քոչարյանն ու Վիկտոր Սողոմոնյանը և ինչու են հարձակվում ընդդիմադիրների վրա:
Պատճառը շատ պարզ է. Քոչարյանը գիտի, որ քաղաքական դիակ է ու գիտի, որ ոչ միայն վարչապետ չի դառնալու, այլ նաև ընտրական անցողիկ շեմը չի հաղթահարելու: Հավատացեք՝ Քոչարյանը դա գիտի:
Բանն այն է, որ ամբողջ կյանքում նշանակովի շեֆ աշխատած Քոչարյանը կորցրել է կրկին նշանակովի շեֆ դառնալու շանսը: 1990-ականների սկզբին Ղարաբաղում Քոչարյանը շեֆ էր նշանակվել Երևանից՝ Տեր-Պետրոսյանի ցանկությամբ: 1998-ին Հայաստանում շեֆ էր նշանակվել Մոսկվայի ցանկությամբ:
Արդեն 2021-ին Քոչարյանն իր շուրջը մարդկանց էր հավաքել մոսկովյան որոշ կաբինետներում թրև եկող Սողոմոնյան Վիկտորի դեմ տված «Կրելու ենք» տխրահռչակ օպերացիայի շրջանակներում, որի առանցքը ընդդիմադիրներին ներշնչելն էր, թե ամեն բան կարգին է, որպես Պուտինի ընկեր՝ շեֆը կրկին Հայաստանի շեֆ է նշանակվելու:
Պարզվեց՝ «Պուտինի ընկեր» առասպելն ընդամենը սուտ էր և մարդկանց «կտելու» էժանագին միջոց, ոչ ավել: Հետո մոգոնվեց այս ստի «կռուտիտը», այն է՝ «պրիզը մեկը չէ»:
Կրկին շեֆ նշանակվելու Քոչարյանի վերջին հույսը մարեց, երբ ընդդիմադիր դաշտում հայտնվեց նոր ուժ և փոշեծծիչի պես քաշեց իր կողմն այն ամենը, ինչ 5 տարի առաջ Քոչարյանի շուրջբոլորն էր պտտվում:
Իսկ Քոչարյանի կողքը մնացած մարգինալներին (ոմանց պարագայում՝ աբիժնիկներին) մի բանով կերակրելու համար նույն մեծն քաղտեխնոլոգ Սողոմոնյան Վիկտորի ձեռամբ մոգոնվեց հերթական «կուտը»՝ հանգիստ եղեք, դրանք մեր ձայն հավաքողներն են, վերջում Մոսկվայից բոլորին ասելու են, որ շեֆին վարչապետ ընտրեն:
Հենց սա է պատճառը, որ երբ ընդդիմադիրներից մեկը համարձակվում է ասել, որ Քոչարյանին վարչապետի պաշտոնում չի տեսնում, Սողոմոնյան Վիկտորի կեղտաբերան ռեսուրսը միանգամից հարձակվում է, որովհետև ընդդիմադիր դաշտից նման խոսքը կասկածի տակ է դնում սեփական թիմին ավանակի տեղ դնելու համար հորինված հերթական միֆն առ այն, թե անկախ հավաքած տոկոսներից՝ Մոսկվան Քոչարյանին կրկին Հայաստանի շեֆ է նշանակելու»: