Սյունեցիները՝ խաղից դուրս․ «Հրապարակ»


Սյունեցիները՝ խաղից դուրս․ «Հրապարակ»
Մարտ 20 08:44 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Ներկուսակցական ընտրություններում զեղծարարությունների համար ՔՊ նախընտրական ցուցակից վարչության որոշմամբ հեռացված պատգամավոր Դավիթ Դանիելյանը երեկ լրագրողներին թեեւ վստահեցրեց, թե նեղացած չէ ՔՊ-ից եւ շարունակելու է ճանապարհն իր կուսակցության հետ, սակայն տեղեկացանք, որ անցած շաբաթ ՔՊ-ի՝ Սյունիք այցի ընթացքում նա չի միացել ներկուսակցական քարոզարշավին, ինչպես սովորաբար անում են այլ մարզերից ընտրված պատգամավորները, երբ թիմն իրենց մարզ է այցելում։ Ասում են՝ այն օրը, երբ ՔՊ-ն գնացել է Կապան, կուսակցության տեղի տարածքային կառույցի անդամ կապանցի Դավիթ Դանիելյանը շտապել է Երեւան։ Ի դեպ, կապանցի Մարինա Ղազարյանը եւս չի միացել թիմին, սակայն ասում են՝ նա Կապանի կառույցից դուրս է եկել եւ տեղափոխվել ՔՊ-ի Մասիվի կառույց։