Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում. Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)


Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում. Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
Մարտ 19 23:52 2026

Տեղադրում եմ մանրամասն արձագանքս: Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում և Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

 

 

«Դատական ակտը ստացել ենք մարտի 17-ին, իսկ մարտի 18-ին արդեն դիմել ենք Քննիչին, որ թույլտվություն ստանանք և Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցենք հանրությանը: Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը, բայց դա նույնիսկ Սոմալիում ընդունված չէ, բայց հետաքրքիր էր: Ի դեպ մարտի 19-ին Քննչականը պատասխանել է Գործադիր իշխանության ղեկավարին, ԶԼՄ-ներին, որ բավարարել են մեր միջնորդությունը, բայց ես դեռևս որոշումը չեմ ստացել: Մյուս հանգամանքներին ևս անդրադարձ կատարել եմ՝ մեր ձևով:

 

Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»,-գրել է նա։