Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ Կարապետյան


Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ Կարապետյան
Մարտ 19 22:03 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է այն քննադատություններին, թե ինչու են անվտանգության ծրագիրը կազմելիս ընդգրկել օտարերկրացի՝ մասնավորապես հրեա փորձագետ։

«Մեր զինվորի անվտանգության հասնելու համար մենք կաշխատենք աշխարհի բոլոր լավագույն մասնագետների հետ։ Գեներալը ՀՕՊ հինգ լավագույն մասնագետներից մեկն է։ Մենք մեծ ջանքեր ենք ներդրել, որպեսզի ներգրավենք նրան ու նրա թիմը Հայաստանի հակաօդային պաշտպանության վերաստեղծման գործում»,-ասաց Ն. Կարապետյանը՝ հիշեցնելով, որ 2020-ին մեր զոհերի մեծ մասը եղան ՀՕՊ անկատարության հետևանքով։

Անդրադառնալով իրենց քննադատողներին՝ Կարապետյանն առավել առարկայական ներկայացրեց խնդիրը. «Երբ քո որդին լինի սահմանին, պոստերում, ու Բայրաքթարն իր գլխավերևում լինի, դու կասե՞ս, ինչի՞ ես այն խոցելու համար հրեա մասնագետ բերել, թե՞ կասես՝ լավ ես արել»։