Նիկո՛լ Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեր համար թույլ լինելը նորմալ է. Ալիկ Ալեքսանյան


Նիկո՛լ Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեր համար թույլ լինելը նորմալ է. Ալիկ Ալեքսանյան
Մարտ 19 21:45 2026

«Նիկո՛լ Փաշինյան, հանգստացե՛ք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետի աթոռը զբաղեցնողին դիմեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը՝ հավելելով.

«Ամեն ինչ նորմալ է, հանգստացեք...Ձեր համար թույլ լինելը նորմալ է։ Գիտե՞ք, կյանքը այդպես է դասավարված՝ լինում են թույլեր, լինում են ուժեղներ. Թույլերի համար ուժեղների հետ մի քիչ բարդ է լինում։

Տեսեք, երկու ամիս բան է մնացել, մի քիչ համբերեք, հետո կունենաք շա՜տ ազատ ժամանակ։ Օրինակ ձեր Բրեմենյան երաժիշտներով կարող եք շրջագայել, էդ ժամանակ մենք արդեն զբաղված կլինենք ուժեղ Հայաստանի կառուցմամբ...

Հանգստացե՛ք, հան-գըս-տա-ցեք»։