Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը


Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը
Մարտ 19 14:59 2026

Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը։

 

««Առաջարկ Հայաստանին» նախագիծը նախադեպը չունեցող, համախմբման մեծ ներուժով վերկուսակցական հարթակ է, որը, շոշափելով մեր հայրենիքի առջև ծառացած բազմաբնույթ մարտահրավերները և հիմնավորելով դրանց համակարգային լուծման հրատապությունը, ունակ է միավորել տարբեր ոլորտների փորձառու և հեղինակություն վայելող մասնագետների ու հայրենանվեր անհատների։

Հաշվի առնելով այս ամենը, ես միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին և պատրաստ եմ իմ գիտելիքները, փորձն ու կարողությունները ի նպաստ դնել մեր հայրենիքի հզորացմանը»,- հայտնում են նախաձեռնությունից։