Պետք է իդեալականության ընկալումից նահանջել. Հայաստանում չի լինելու մի վիճակ, որ երկիրը լինի անթերի. Նիկոլ Փաշինյան


Պետք է իդեալականության ընկալումից նահանջել. Հայաստանում չի լինելու մի վիճակ, որ երկիրը լինի անթերի. Նիկոլ Փաշինյան
Մարտ 19 12:00 2026

Մենք անընդհատ փորձում ենք փնտրել, գտնել ու կառուցել իդեալներ, ինչը մեզ թույլ չի տալիս առաջ գնալ, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իդեալական ոչինչ չկա, աշխարհի բացարձակապես ոչ մի երկրում իդեալական ոչ մի բան չկա, չկա երկիր, որտեղ բոլոր պրոբլեմները լուծված են»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ երբ բոլոր պրոբլեմները լուծվում են, դու ստանում ես տասնյակ հարյուրավոր նոր պրոբլեմներ։

«Հետևաբար, մեզ պետք է իդեալականության ընկալումից նահանջել, որովհետև կյանքն ինքը իդեալական չէ»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, թե Հայաստանում չի լինելու մի վիճակ, որ երկիրը լինի անթերի։