«Պարոն Փաշինյան, ուշադիր նայում եմ ձեր կողմից հրավիրված քննարկմանը՝ արցախցիների սոցիալ խնդիրների հետ կապված և չեմ կարողանում մի ծանոթ դեմք տեսնել»,-գրում է արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովին։
«Ովքե՞ր են այդ մարդիկ, ինչո՞վ էին զբաղված Արցախում, որքանո՞վ են նրանք տեղյակ արցախցիների խնդիրների մասին, որքանո՞վ են նրանք կոմպետենտ՝ համակարգված ներկայացնել այդ խնդիրները և ադեկվատ առաջարկներ անել…
Դուք ասում եք, որ այս ընթացքում տարբեր ձևաչափերով հանդիպել եք արցախցիների հետ, կարո՞ղ եք գոնե 3 հոգու անուն տալ և նշել, թե ի՞նչ ձևաչափով եք նրանց հետ հանդիպել…
Պարոն Փաշինյան, գուցե վե՞րջ տաք այս ձևական ձևաչափերին…
Եթե իրոք մտահոգված եք այդ ամենով, բայց չեք կարողանում կողմնորոշվել՝ հարցրեք, հարցնելը ամոթ չի, չիմանալն է ամոթ, իսկ չիմանալով երկրին վնաս տալը հանցագործություն է…»։










