Ներկուսակցական քարոզարշավ է, պետական միջոցներ չեն վատնվում․ Սրբուհի Գալյանը՝ ՔՊ «ուրախ ավտոբուսի» շրջագայությունների մասին


Ներկուսակցական քարոզարշավ է, պետական միջոցներ չեն վատնվում․ Սրբուհի Գալյանը՝ ՔՊ «ուրախ ավտոբուսի» շրջագայությունների մասին
Մարտ 18 15:07 2026

«Իսկ ո՞վ է ասում՝ պետական միջոցների վատնում է տեղի ունենում, ունե՞ք նման տվյալ, խնդրում եմ՝ հաղորդում ներկայացրեք հանցագործության մասին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով ՔՊ «ուրախ ավտոբուսի» ամեն կիրակի տեղի ունեցող շրջագայությունների մասին հարցին։ Ինչո՞ւ է ներկուսակցական քարոզարշավի անվան տակ քարոզարշավ տեղի ունենում եւ պետական միջոցների վատնում է տեղի ունենում՝ հարցրել էր լրագրողը։ Սրբուհի Գալյանը նաեւ պնդեց՝ ներկուսակցական քարոզարշավ է եւ ամենը թափանցիկ է, կառավարության անդամ ՔՊ-ականներն էլ ազատ են շփվելու ՀՀ քաղաքացիների հետ։ Լրագրողի հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ չի հանգստանա, մինչեւ ՔՊ-ին չհեռացնի․ անհանգի՞ստ եք, Սրբուհի Գալյանը հակադարձեց․ «Ինքը չի հանգստանում, ես ինչո՞ւ պիտի․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում