Խաղատանը բուժաշխտողների աշխատավարձերը պարտված Վեդիի ԲԿ-ի տնօրենի օրինակով մյուս տնօրենների ֆինասական հոսքերը կվերանայվեն. Ավանեսյան


Խաղատանը բուժաշխտողների աշխատավարձերը պարտված Վեդիի ԲԿ-ի տնօրենի օրինակով մյուս տնօրենների ֆինասական հոսքերը կվերանայվեն. Ավանեսյան
Մարտ 18 14:36 2026

Իսկապես, լրջագույն խնդիր է, մենք վերանայում ենք մեր տնօրենների տեխնիկան, բանկային ֆինանսական հոսքերը. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Վեդիի ԲԿ-ի աշխատակիցների աշխատավարձն, որոնք տնօրենը պարտվել էր խաղատանը։

 

Նախարարը նշեց, որ ԲԿ-ի բոլոր աշխատավարձերը վճարված են, նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, և ԲԿ-ն ուղիղ վերահսկողության տակ է։ Նա նշեց, որ քրեական գործ է հարուցված և այդ գումարները պետք է վերադարձվեն։

 

Նշենք, որ Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենը բուժհաստատության բյուջեից մոտ 140 միլիոն դրամ տանուլ էր տվել կազինոյում։ ՔՊ-ական Արամայիս Գրիգորյանը նաև Վեդիի ավագանու անդամ էր, նա այժմ թե՛ մանդատն է վայր դրել, թե՛ պաշտոնից ազատվել: