Արմինե Օհանյանին Քննչական կոմիտե են կանչել` սահմանադրական կարգը տապալելու կոչերի հոդվածով


Արմինե Օհանյանին Քննչական կոմիտե են կանչել` սահմանադրական կարգը տապալելու կոչերի հոդվածով
Մարտ 17 22:19 2026

Այսօր «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե: Ընտրություններին ընդառաջ ՔՊ-ական ռեժիմը որոշել է լռեցնել ազատ մամուլին: Դեռ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ ընտրությունների նախաշեմին մի քանի ազատ լրատվամիջոցի խմբագիր հայտնվելու է իրավապահների թիրախում և նրանցից մեկը լինելու է «Հրապարակի» խմբագիրը, ով մշտապես քննադատում է գործող իշխանություններին:


Արմինե Օհանյանին Քննչական հրավիրելու և հարցաքննելու առիթը 2024-ի դեկտեմբերին գրված մի խմբագրական է, որն, ըստ ՔԿ-ի պարունակում է բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր: Քրեական օրենսգրքի այս` 422 հոդված փրկօղակ է դարձել իշխանության համար եւ քաղաքական հետապնդումների գլխավոր գործիքն է այժմ: Այդ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Սամվել Կարապետյանին եւ Միքայել Աջապահյանին: Թե ինչպես կվարվի Քննչական կոմիտեն Արմինե Օհանյանի դեպքում, պարզ կդառնա առաջիկա օրերի ընթացքում: Մենք տեղեկացանք, որ առայժմ Ա.Օհանյանին հրավիրել են որպես վկա` հարցաքննության եւ նա նաեւ ստորագրել է նախաքննական գաղտնիք չբացահայտելու գրության տակ: