«Արևմուտքում շատերն են սիրում գովել Նիկոլ Փաշինյանին, այսպես կոչված ժողովրդավարության համար, սակայն նույն արևմտյան կառույցները հրապարակում են զեկույցներ, որոնք չեն կարող թաքցնել ճշմարտությունը, և այդ զեկույցներից Նիկոլը նեղվում է»,-Ստրասբուրգից ֆեյսբուքյան եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ն հիշեցրել է՝ Փաշինյանն օրերս Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամներով կառավարությունում հատուկ նիստ է հրավիրել՝ քննարկելու, թե ինչու է Հայաստանի դիրքերի իր օրոք վատթարանում։
«Եվ այսպես, այսօր հրապարակվեց հերթական զեկույցը՝ պատրաստված շվեդական հետազոտական, դեմոկրատիայով զբաղվող խոշորագույն կենտրոններից մեկի՝ «Վիդեն»-ի կողմից։ Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանի դիրքերը կրկին վատթարացել են։ Ակնհայտ է, որ Հայաստանում բռնատիրություն է սկսվել, և դա արձանագրված է նաև այս՝ արևմտյան զեկույցով։
Արևմուտքի իշխող շրջանակները գովում են Նիկոլին, իսկ Արևմուտքի խելոք և վերլուծական շրջանակները մատնանշում են, որ նա դառնում է բռնապետ՝ ճիշտ այնպես, ինչպես գրված է իմ հիշատակված զեկույցում։
Լիբերալ դեմոկրատիայի ցուցանիշով, օրինակ, Հայաստանի դիրքերը մեկ տարվա ընթացքում վատացել են 10 հորիզոնականով, իսկ մասնակցային, քննարկումային ցուցանիշով՝ թե որքանով են որոշումները մեր երկրում քննարկվում ընդունվելուց առաջ, վատացել են շուրջ 20 հորիզոնականով։
Ի դեպ, Նիկոլի համար ևս մի վատ լուր կա։ Մատնանշված է, որ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը սկսվել է ոչ թե իր, այլ նախորդ իշխանությունների օրոք՝ 2010-ից։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը Կարաբար-Բարաբաս դեմքով փորձի հոխորտալ ներսում, իսկ դրսում փիսիկ խաղալ, միևնույնն է՝ Հայաստանի իրական իրավիճակը թաքցնել հնարավոր չէ։ Անգամ այն մարդկանց համար ովքեր նսում են ԵՄ-ի խորհրդարանական շենքում։
Հայաստանը վաղուց ժողովրդավարություն չէ, Հայաստանը սկսել է բռնապետացվել, և դրա ամրագրված է նաև միջազգային զեկույցներով»։










