Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց


Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց
Մարտ 17 16:25 2026

Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը տնային կալանքից ազատ արձակվեց։

Սրբազանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց, կիրառվեց վարչական հսկողությունը՝ համատեղ բացակայելու արգելքի հետ։

Սրբազան Հորն արգելվում է առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը, հաղորդակցվել վարույթի մասնակիցների ու Արագածոտնի թեմի հոգևորականների հետ։

Սրբազանին արգելվում է նաև այցելել Արագածոտնի թեմի նստավայր, ինչպես նաև Արագածոտնի մարզում գտնվող եկեղեցիներ։