Դեռ 90-ականներին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները սկսեցին Տաշիրի մայր եկեղեցու կառուցումը. «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)


Դեռ 90-ականներին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները սկսեցին Տաշիրի մայր եկեղեցու կառուցումը. «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
Մարտ 16 22:18 2026

Դեռ 90-ականներին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները սկսեցին Տաշիրի մայր եկեղեցու կառուցումը, այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։ «Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ 90-ականներին։ 1995 թվականի ամռանը եկեղեցու հիմնարկեքի օրհնության կարգը կատարեց Ամենայն հայոց Հայրապետ Գարեգին Առաջինը։ Տաշիրի Սուրբ Սարգիս եկեղեցին օծվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ 2000 թվականի աշնանը։ 5 տարի տևած բարդ և ծավալուն շինարարությունն առաջին հերթին ժողովրդի հավատի ու Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր արժեքների վերականգնում էր։ Ու պատահական չէ, որ այսօր էլ ազգային բարերարը եկեղեցու կողքին է ու անազատության մեջ հենց եկեղեցուն սատարելու համար»։