ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ով քիչ առաջ հայտարարեց, որ ՀՀ երկրորդ նախագահն ու ՀՅԴ-ն առաջիկա ընտրություններին միասնաբար են մասնակցելու՝ «Հայաստան» դաշինքով, իր ելույթում նշեց նաև՝ իրենց միակ թիրախը գործող իշխանությունն է, ընդդիմադիր դաշտում թիրախներ չունեն։
Դիմելով ընդդիմադիր ուժերին՝ Սաղաթելյանը, մասնավորապես, նշեց.
«Դիմում եմ ընդիմադիր ուժերին․ մենք ընդիմադիր դաշտում թիրախներ չունենք, մենք ընդիմադիր դաշտում ունենք պայքարի այսօրվա և վաղվա գործընկերներ։
Մեր թիրախը մեկն է՝ գործող իշխանությունը։ Մենք շարժվելու ենք այդ սկզբունքով, և այդ նույն պահանջն ու ակնկալիքը ունենք ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերից»։










