«Ժառանգությունը» կմասնակցի ընտրություններին


«Ժառանգությունը» կմասնակցի ընտրություններին
Մարտ 16 19:43 2026

«Այս շրջանը, որ մենք ապրում ենք՝ լինի ընտրական, թե ոչ ընտրական, իսկապես ընտրություն է Հայաստանի, հայ մարդու ինքնության, ինքնիշխանության, պետականության ապագայի, մյուս կողմից՝ այդ ամեն ինչի մոռացության, զիջման, ստորացման միջև»,- այսօր «Հայելի» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Խոսելով սպասվելիք ընտրությունների մասին՝ նա նշել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում որոշ հարցեր կհստակեցվեն: Բայց այն, որ կուսակցությունը կմասնակցի ընտրություններին, աներկբա է:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ չարժե ծանրաբեռնել դաշտը առանձին մասնակցություններով, առավել ևս, որ ինքը չի տառապում վարչապետի թեկնածու լինելու մարմաջով: