«Առաջարկ Հայաստանին»-ի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ բաց ու անկեղծ զրույց ունեցանք. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)


«Առաջարկ Հայաստանին»-ի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ բաց ու անկեղծ զրույց ունեցանք. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Մարտ 16 12:21 2026

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և մեր անվանի մարզիկների հետ բաց ու անկեղծ զրույց ունեցանք երկրի անվտանգության, հասարակության առողջ ապրելակերպի և զարգացման հնարավորությունների մասին։Գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Հանդիպում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և մեր անվանի մարզիկների հետ։

 

Բաց ու անկեղծ զրույց ունեցանք երկրի անվտանգության, հասարակության առողջ ապրելակերպի և զարգացման հնարավորությունների մասին։

«Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնության շրջանակում մեր հայտնի մարզիկները պատրաստակամություն հայտնեցին իրենց օրինակով ու հեղինակությամբ աջակցելու թմրամոլության դեմ պայքարին՝ նպաստելով առողջ և ուժեղ սերնդի ձևավորմանը։

Խոսեցինք նաև անվտանգության ու խաղաղության մասին։ Խաղաղությունը յուրաքանչյուր ժողովրդի բնական ցանկությունն է, բայց այն պետք է հիմնված լինի երաշխավորված անվտանգության վրա։ Իսկ դրա համար պետությունը պետք է լինի ուժեղ, համախմբված և ունենա ամուր պաշտպանական համակարգ։

Երիտասարդների հետ նման հանդիպումները շարունակական են լինելու, որովհետև «Առաջարկ Հայաստանին» ծրագրում յուրաքանչյուր լավ գաղափար կարևոր է և կարող է իր տեղը գտնել»։