Սյունիքում Նիկոլ Փաշինյանն անչափահասներին ներգրավելով քաղաքական գործընթացների մեջ՝ խոսել է առաջիկա ընտրությունների մասին։
Փաշինյանը երեխաներից մեկին հարցրել է՝ երկու ամսից ընտրություններին ում է ընտրելու, երեխան պատասխանել է՝ ձայնը Փաշինյանին է տալու։
Մեջբերում երեխայի ու վարչապետի հարցուպատասխանից․
«-Երկու ամսից ընտրություններ լինելո՞ւ է։
Փաշինյան
-Հա։ Ո՞ւմ օգտին ես քվեարկելու։
-Ձեր։
Փաշինյան
-Գնալո՞ւ ես ընտրությունների։
-Այո։
Փաշինյան
-Ապրես։
-29 տոկոս Ձեզ են ընտրելու։
Փաշինյան
-Հը՞։ 29 տոկոսը քիչ ա։
-Մեկին էլ՝ 46։
Փաշինյան
-Քիչ ա, քիչ ա 29 տոկոսը»










