«Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանն իր յութուբյան էջում հայտնել է, որ առաջիկայում Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում գտնվող Արցախի փողոցը վերանվանել «Խաղաղության» փողոց՝ դրա մասին տեղյակ պահելով ընդդիմադիրներին, որպեսզի վերջիններս հետո «անակնկալի չգան»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի «խաղաղության» շրջանակներում Հայաստանի իշխանություններն ամեն կերպ ջանում են Արցախ բառը հանել հանրային շրջանառությունից: Իրավիճակն այնքան աբսուրդի է հասել, որ Հանրային հեռուստաընկերության մեկնաբանը Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության անունն է զեղչում ուղիղ եթերում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ պահանջում է, որ եկեղեցիներում պատարագների ժամանակ Արցախի անունը չհիշատակվի:
Ի դեպ, Խորհրդային տարիներին այս փողոցը կոչվել է Բաքվի անունով:
Հ.Գ. 24News-ն առաջիկայում կփորձի քաղաքապետարանից այս թեմայով մեկնաբանություն ստանալ:










