Թագավորը մերկ է, այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
«Երեկ հազարավոր մարդիկ սպասում էին, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքը կչեղարկեն։ Հազարավոր մարդիկ հույս ունեին, որ երկրում արդարության գոնե չնչին բեկորներ են դեռ մնացել։ Բայց՝ ոչ։
Իրեն համայն աշխարհի դեմոկրատ հռչակած փառասեր պաշտոնյան գերի է մնացել իր իսկ հորինած աշխարհում։ Այնքան է վախենում իրական պայքարից, որ նախընտրում է փակի տակ պահել ուժեղ, ազդեցիկ ու սկզբունքային մարդկանց։ Որովհետև չի կարող հաղթել իրական պայքարում, նայելով մրցակցի աչքերին։
Նա պատրանքների մեջ է, իսկ իր հանդերձներն ու շքախումբը՝ իրական չեն։ Սեփական մերկությունը թաքցնելու համար զանազան խեղկատակութուններ է անում, բայց մենք բոլորս ենք տեսնում, որ քիչ է մնացել։
Սա սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ ամեն օր մենք գլորվում ենք դեպի բռնապետություն:
Առաջիկայում, մենք կհայտարարենք արդարության վերականգման մեր քայլերի մասին:
Հայաստանը լինելու է ուժեղ, ուժեղ առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ»,-գրել է նա։










