Պետք է ունենանք այնպիսի երկիր, որը կարողանում է պաշտպանել իր իրավունքները. Թաթոյան


Պետք է ունենանք այնպիսի երկիր, որը կարողանում է պաշտպանել իր իրավունքները. Թաթոյան
Մարտ 14 19:39 2026

Մենք պետք է մեր սահմանները անառիկ պահենք։ Այս մասին Գյումրիում ասել է «Միասնության թեւեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:

 

«Մենք պետք է ունենանք այնպիսի երկիր, որը կարողանում է պաշտպանել իր իրավունքները, որը կարողանում է ինքն իրեն պաշտպանել, սա չափազանց կարեւոր է: Հիմա մենք էն վիճակում ենք, որ եմնք պետք է պատասխան տանք, մենք պետք է կանգնենք մեր իրավունքների համար: Մարդը, որ տուն է գնում առաջինը ապահով դուռ է դնում, որ կարողանա հանգիստ ապրել իր տանը։ Եթե դուռը ապահով չէ, այդ տան մեջ ապրել հնարավոր չէ։ Նույնն էլ մեր երկրի դեպքում է, մենք եթե չկարողանանք անվտանգություն, ապահովություն ունենալ, մենք չենք կարողանա այդ ամենն անել: Մենք պետք է մեր սահմանները անառիկ պահել եւ ապահով լինենք»,-ասաց նա:

 

Թաթոյանը շեշտեղ, որ պետք է ազնիվ լինել ժողովրդի հետ եւ ոչ թե ծածկել խնդիրները, այլ փորձել լուծել դրանք: