Տնից մեկն է խոսում, Նարեկը խոսում է, ես հետևում եմ իր գործողություններին: Ես արդեն թոշակառու մարդ եմ, իրենք երիտասարդներ են, իրենք պետք է կերտեն ապագան, այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Սամվել Կարապետյանի եղբայր՝ Կարեն Կարապետյանը։
Կարեն Կարապետյանը նշել է, որ չի պատրաստվում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների գնալ։
«Ես, ում հետ աշխատել եմ, բարեկիրթ հարաբերությունները պահել եմ, անգամ Նիկոլի հետ եմ պահում: Մեր հարաբերությունները նորմալ, մարդկային են։ Դուք տեսե՞լ եք, որ մենք հայհոյենք իրենց։ Դա էլ է հարաբերություն պահելու նորմալ ձև։ Մեր գաղափարախոսությունը խարսխված է միասնության վրա։ Նարեկի խոսքի, Սամվելի խոսքի խորքում մեր միասնությունն է։ Մենք պետք է միավորվենք, մենք ոչ թե պետք է ատենք ՔՊ-ին, այլ իրենց կամաց-կամաց պետք է բերենք ռեալ դաշտ։ Մենք մի ժողովուրդ ենք։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ էս բզկտումն ինչի է բերելու»,-ասել է Կարեն Կարապետյանը։










