Դադարեցրել եմ անդամակցությունս ՔՊ-ին. Վլադիմիր Վարդանյան


Դադարեցրել եմ անդամակցությունս ՔՊ-ին. Վլադիմիր Վարդանյան
Մարտ 13 18:50 2026

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ում թեկնածությունն են առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու համար, դադարեցրել է  անդամակցությունը ՔՊ-ին։

Այդ մասին անձամբ Վարդանյանն է հայտնել՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.

«Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու եմ նաև խորհրդարանական գործունեությունս»։