«Ուժեղ Հայաստան»-ում որոշել են Փաշինյանին տանել վախ բռնողի մոտ


«Ուժեղ Հայաստան»-ում որոշել են Փաշինյանին տանել վախ բռնողի մոտ
Մարտ 13 17:57 2026

«Մեր պայքարի առաջին օրից մենք այս փողոցում շատ օրեր ու ժամեր ենք անցկացրել»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց, բազմամարդ ակցիայի մասնակիցներին դիմելով, հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհդրի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ իրենց հետ ժամեր շարունակ այս փողոցում դատարանի որոշումներին սպասել են անծանոթ մարդիկ, որոնք հավատում էին, որ փոփոխություններ են գալու Հայաստան։

«Սպասում էին հույսով, որ գտնվել է մարդ, ով համարձակություն ու ուժ ունի փոխել մեր երկրի ընթացքը անկումից; Ինչ եմ ուզում ասել, ինչո՞ւ ենք 9 ամիս շարունակ մենք այստեղ գալիս; Պատճառը մի մարդու վախ է; մարդոը վախենում է մրցել, մարդը վախենում է ուժեղից»,-նրա խոսքը ընդհատվեց «ամոթ, ամոթ» վանկարկումներով։

Կարապետյանն ասաց՝ մի մեթոդ են մտածել, թե ինչ պետք է անեն, որ այդ մարդը չվախենա, որպեսզի Սամվել Կարապետյանը լինի ազատության մեջ, շփվի ժողովրդի հետ։

«Մի հատ ժողովրդական մեթոդ կա, վախ չափողի մոտ տանենք»,-ասաց նա։