ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱՆ-ին պետական պահուսատային ֆոնդից առողջապահության ապահովագրության համակարգի շարունակականության ապահովման նպատակով 2.5 մլրդ դրամի տրամադրումը համարում է քաղաքական քայլ ընտրությունների նախաշեմին։
«Մենք գիտենք, որ հունիսին ընտրություններ են լինելու, որպեսզի դժգահություններ չլինեն, պահուստային ֆոնդից տրվում են միջոցներ, իսկ թե ինչ կլինի հունիսի 7-ից հետո, արդեն իրենք համարում են աստծո գործը»,-ասաց պատգամավորը։
Նրան՝ որպես մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ մտահոգել են հաղորդած այն տեղեկությունները, որ բժիշկներին սպառնում են։ Նա նշեց, որ հարցով ինքն էլ կզբաղվի։
«Անընդունելի է, որ վաստակաշատ բժիշկների նկատմամբ շանտաժի ու ահաբեկչության մեխանիզմ է կիրառվում։ Անկեղծ ասած, ամենից շատ դա ինձ մտահոգեց, ի՞նչ է նշանակում, եթե չեք ուզում, գնացեք, լավ բա որ բոլորը գնան, մեզ ո՞վ պետք է բուժի»,-ասաց նա։
Նշենք, որ քննարկումը կազմակերպվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի նախաձեռնությամբ՝ Բժշկի ձայնը նախաձեռնող խմբի դիմումի հիման վրա։ Այն նվիրված է առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրներին և դրա ներդրման շուրջ մասնագիտական մտահոգություններին։
Հարցերի պատասխանները՝ տեսանյութում։










