«Իզմիրլյան» ԲԿ-ի փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ է ճանաչվել, այս մասին հայտարարել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացա, որ դատավոր Հարություն Պետրոսյանի կողմից բավարարվել է նաև «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկության մասով ներկայացրածս բողոքը եւ ոչ իրավաչափ է ճանաչվել նաեւ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը»,- նշել է փաստաբանը։
Ավելի վաղ ոչ իրավաչափ էր ճանաչվել նաև ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը։










