Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության ստանալ


Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության ստանալ
Մարտ 12 17:28 2026

Կառավարության որոշմամբ՝ գումար կհատկացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար:

Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ: Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ երեք ամսով երկարացվելու արդյունքում 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար կհատկացվի 18,900.0 հազար դրամ: