Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սրտիկներով ողջունում է քաղաքացու մոլորությունը (կամ սուտը), ինչի նպատակը չեմ հասկանում, ուստի ունեմ որոշակի հարցադրումներ:
Ուրեմն 1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ ու պետությունն այդ գումարը փոխհատուցո՞ւմ է…
Բա ինչո՞ւ եք լեղպարկի հեռացման գինը ապահովագրական հիմնադրամի հոգաբարձուների հաստատած գնացուցակով ամրագրել 300.000 դրամ:
Խնդրում եմ պաշտոնապես ճշգրտում անեք և հրապարակեք՝
. ո՞ր բժշկական կենտրոնում են 1.800.000 դրամով լեղապարկի հեռացման վիրահատություն կատարում:
. դուք չե՞ք տիրապետում ձեր կողմից հաստատած գնացուցակին:
. այս տեսանյութով ինչո՞ւ եք մանիպուլացնում պացիենտներին և բուժաշխատողներին:
Չհրապակելու պարագայում ձեր տարածած տեսանյութը ինձ իրավունք է տալիս պնդել, որ դուք՝
. ձեր էջով տարածում եք կեղծ պնդումներ (կամ սուտ)
. տեղեկացված չեք ձեր թիմի կողմից հաստատված գնացուցակից
. մանիպուլացնում եք պացիենտներին և բժիշկներին
Հ.Գ. խնդրում եմ չջնջեք տեսանյութը (ինչպես սովոր են ձեր ղեկավարած կառույցի որոշ աշխատակիցները), որպեսզի լրագրողները կարողանան դրա վրա հիմնվելով ձեզ հարցեր ուղղեն»։










