Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջողն ինքը չէր


Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջողն ինքը չէր
Մարտ 11 10:21 2026

Քաղաքական դիսկուրսն Ադրբեջանի՝ այս կամ այն փուլում ՀՀ-ի տարածքում մխրճվելու վերաբերյալ զավեշտի նոր բարձունքներ է նվաճում, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունը, որը լուռ համակերպվել է ադրբեջանական օկուպացիայի հետ՝ այն թողնելով զուտ դեմարկացիայի անորոշ գործընթացի բախտին, տարբեր ամբիոններից այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու Հայաստանի տարբեր հատվածներ Ադրբեջանին զիջողն ինքը չէր։

Մեծամտության, պոռոտախոսության և օդում քամի տատանելու անդին պարտված, ծնկի եկած ու խայտառակ եղած փաշինյանական իշխանությունն է»: