Անհատը կարող է սխալվել, բայց ժողովուդը սխալվելու իրավունք չունի. Սենոր Հասրաթյան


Անհատը կարող է սխալվել, բայց ժողովուդը սխալվելու իրավունք չունի. Սենոր Հասրաթյան
Մարտ 10 23:30 2026

Արցախի Հանրապետության ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Ինչպես հայկականության, այնպես էլ սլավոնների կազմաքադման հիմքում նույն ձեռագիրն է... Հայաստանցի և ղարաբաղցի վիրուսը տարածելով՝ հային բաժանել հայից... Նույնը կատարվեց Ուկրաինայում՝ սլավոնն արդեն ոչ միայն ատում, այլև սպանում է սլավոնին... Արդյունքում պառակտվածները՝ կորցնում են, իսկ պառակտողները շահում...

Հ.գ.-Անհատը կարող է սխալվել, համախոհների խումբը՝ ևս, բայց ժողովուդը սխալվելու իրավունք չունի... Անհատի և համախոհների սխալմունքը կարող է ճակատագրական լինել սոսկ իրենց համար, իսկ սխալված ժողովրդի հետևանքների հասցեատերն ու կրողը բոլորն են՝ և՜ անհատը, և՜ համախոհների խումբը, և՜ ԱԶԳԸ...

...Որքան էլ դառը, բայց սա է ճշմարտությունը...»։