Ըմբշամարտի ԵԱ երկրորդ օրը ունենք երկու բրոնզե մեդալ և մեկ եզրափակչի ուղեգիր


Ըմբշամարտի ԵԱ երկրորդ օրը ունենք երկու բրոնզե մեդալ և մեկ եզրափակչի ուղեգիր
Մարտ 10 22:58 2026

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Դավիթ Մարգարյանը բերում է Հայաստանի 2-րդ մեդալը

«70 կգ քաշային Մարգարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 5-2 հաշվով հաղթեց Գերմանիան ներկայացնող Մարցել Վագինին ու դարձավ 3-րդ մրցանակակիր։

65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում ՎԵՐՋԻՆ վայրկյանին տանուլ տվեց գրեթե հաղթած գոտեմարտը։

Մ-23 տարեկանների ԵԱ մրցումային 2-րդ օրվա ամփոփում:

57 կգ Արման Հարությունյան-Բրոնզե մեդալակիր

61 կգ Լևիկ Միքայելյան-ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է

65 կգ Արման Մուսիկյան-Առանց մեդալի

70 կգ Դավիթ Մարգարյան-Բրոնզե մեդալակիր

74 կգ Գրիգոր Չոլակյան-Առանց մեդալի

86 կգ Ռազմիկ Եփրեմյան-Առանց մեդալի

92 կգ Կնյազ Իբոյան-11.03-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտ

125 Խաչատուր Խաչատրյան-11.03-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտ»,- հայտնում է ֆեդերացիան։