ԲԿ տնօրենները հրավիրում են բուժաշխատողներին և սպառնում. Անուշ Պողոսյան (Տեսանյութ)


ԲԿ տնօրենները հրավիրում են բուժաշխատողներին և սպառնում. Անուշ Պողոսյան (Տեսանյութ)
Մարտ 10 14:03 2026

ԲԿ տնօրենները հրավիրում են բուժաշխատողներին խորհրդակցությունների և սպառնում են․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։

«Ասում են՝ սա է առողջապահության վիճակը, սրանք են հիմնադրամի փոխհատուցումները, կարգը, և եթե դուք գտնում եք, որ չպետք է աշխատեք՝ դիմումներ գրեք, գնացեք։ Եթե աշխատելու եք՝ հանկարծ չլինեն բողքներ, սոցցանցերում հրապարակումներ, սուսուփուս նստեք և աշխատեք»,-նշեց նա։

Անուշ Պողոսյանն ի գիտություն ԲԿ բոլոր տնօրենների՝ ասաց. «Դուք չեք որոշում բուժաշխատողները որտեղ բողոքեն՝ դատարանում, տեսչական մարմնում, թե սոցցանցերում և չի կարելիր նման ձևով սպառնալ առողջապահական համակարագի աշխատողներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։