Հայաստանի մարմնամարզության հավաքականը չի մեկնի Թուրքիա


Հայաստանի մարմնամարզության հավաքականը չի մեկնի Թուրքիա
Մարտ 10 12:20 2026

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը, որը մեկնարկում է այսօր՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում։

«Ստեղծված իրավիճակի պատճառով ազգային հավաքականը չի կարողանում վերադառնալ Քաթարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով թիմը չի մասնակցի մրցաշարի երրորդ փուլին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը բաց էր թողել նաև Աշխարհի գավաթի երկրորդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում»,- ասվում է հաղորդագրությունում։