6666 հատ վարդ՝ Աննայի համար. ով էր զարդարել Երևանի փողոցները


6666 հատ վարդ՝ Աննայի համար. ով էր զարդարել Երևանի փողոցները
Մարտ 9 22:48 2026

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ փողոցի երկայնքով բազմաթիվ վարդեր են թափված։ Ծաղիկները նվիրված էին բլոգեր Աննա Կոստանդյանին, ով մասնակցել է «Սիրասուն» հաղորդաշարին։ Առաջին անգամ դրանք տեսել է իր մայրը, հետո՝ ինքը։

 

Ծաղիկները թափված են եղել տան շեմից մինչև աշխատանքի վայրը։ Տղան, ով կազմակերպել էր այս անակնկալը, հոգացել է նաև այն մասին, որ հետագայում տարածքը մաքրեն։

 

Մոտավոր հաշվարկներով վարդերի արժեքը կազմում է մոտ 2 միլիոն 333 հազար դրամ՝ հաշվի առնելով, որ ամենաէժան վարդը արժե 350 դրամ։

 

Տեսարանը մարդկանց մոտ տարբեր զգացումներ է առաջացրել․ ոմանց կարծիքով՝ այն հիշեցնում է թաղման արարողություն, մյուսների համար գեղեցիկ և դրախտային տեսարան է, ոմանք համեմատել են Lady Gaga-ի տեսահոլովակի, մյուսները՝ «Նռան գույնը» ֆիլմի հետ։

 

Աննա Կոստանդյանը նշել է, որ ինքը ակամայից հասկացել է, թե ով է եղել նախաձեռնողը, և չի բացառել հետագա շփումը տղայի հետ։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 

Публикация от Oragir.News (@oragir.news)