Ուրիշների մասին առասպել դու կարող էիր գրել, զրպարտել, իսկ քո «Դուբայի, Փարիզի ու Իտալիայի տների» մասին ժողովուրդը իրավունք չունի՞ խոսել


Ուրիշների մասին առասպել դու կարող էիր գրել, զրպարտել, իսկ քո «Դուբայի, Փարիզի ու Իտալիայի տների» մասին ժողովուրդը իրավունք չունի՞ խոսել
Մարտ 9 20:00 2026

Դե իհարկե, ուրիշների մասին առասպելը («50/50» և այլն) դու ու ձեր թերթոնը կարող էիք գրել, տարածել, զրպարտել, բայց քո «Դուբայի, Փարիզի ու Իտալիայի տների» մասին ժողովուրդը իրավունք չունի՞ խոսել:

Դուք, որ մեր ժողովրդի պատմության մեջ մնալու եք որպես կապիտուլյացված, ազգակործան իշխանության մարմնավորում՝ ինչո՞ւ ես մտածում, որ բյուջեի փողով սարքած ու գույնզգույն ներկած մանկապարտեզի ու կարկատաններով փողոցների համար մարդիկ պետք է շնորհակալ լինեն քեզ:

Մեր ժողովուրդը նույնիսկ Արցախն ազատագրողների, անվտանգություն ապահովողների ու պետություն կառուցողների թերացումները չներեց: 

Ինչո՞ւ ես կարծում, որ հազարավոր երիտասարդ կյանքերի խորտակումը, Արցախում ներդրված միլիարդավոր դոլարների մսխումը, դավադրություններն ու պատմական հայրենիքի ուրացումը քեզ արդեն ներել են, ու հիմա քեզ պետք է գովերգեն ու շնորհակալ լինեն ինչ-որ մանկապարտեզի ու սովորական փողոցի կարկատանային վերանորոգման համա՞ր:

Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան գրառումը