«Իրանի նախագահի ուղերձն այս երկրի հարևան պետություններին ընդամենը մի բանի մասին էր»,- նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը
«Իրանը ներողամտություն է հայցում հարևան այդ երկրների տարածքին հարվածներ հասցնելու համար, սսկայն այդ հարվածները կդադարեն, եթե նույն այդ տարածքներից Իրանի վրա հարձակումներ չլինեն։
Սա նշանակում է՝ թույլ մի տվեք ԱՄՆ-ին և Իսրայելին օգտագործել ձեր տարածքը, և Իրանը չի հարվածի ձեզ»,- գրել է Ոսկանյանը։
Հիշեցնենք՝ ռուսական աղբյուրների հաղորդմամբ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում սուտ է որակել այն լուրերը, որ իբր Իրանը պատրաստվում է հարվածել Ադրբեջանին։
«Իրանը չի պլանավորել ու չի պլանավորում հարձակվել իր հարևանների վրա։ Մենք միայն ձգտում ենք պաշռպանել մեր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Իրանի նախագահը։










