Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան


Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան
Մարտ 7 10:22 2026

Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման. ԱԹՍ-ների` Նախիջևանում իրականացված հարվածների հաջորդ սերիան է թողարկվել: Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

 

«Հիմա էլ Բաքվում պնդում են, որ Իրանը փորձել է ահաբեկչություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում, այդ թվում` Բաքու-Ջեյհան նավթամուղը պայթեցնել:

 

Ակնհայտորեն փորձ է կատարվում Իրանի հյուսիսում Ադրբեջանով լարվածություն բորբոքել, իսկ թե սցենարով դա ինչ վերջնակետի կհասնի` դեռ պարզ չէ:

 

Իսկ Նախիջևանի ԱԹՍ հարձակումների ֆոնին Երևանից Բաքու շնչակտուր զանգ անողներն ու մտահոգվողները շատ շուտ մոռացան ընդամենը մի քանի տարի առաջ Արցախն ու Հայաստանը խոցող ադրբեջանական ԱԹՍ-ների, արկերի և հրթիռների մասին»,-գրել է նա: