Աշխատակիցների բանկային քարտերը հավաքել են. գործարար Արման Հակոբջանյանի նոր բարքերը. «Ժողովուրդ»


Աշխատակիցների բանկային քարտերը հավաքել են. գործարար Արման Հակոբջանյանի նոր բարքերը. «Ժողովուրդ»
Մարտ 7 09:13 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Այն բոլոր գազալցակայաններում, որոնք պատկանում են գործարար Արման Հակոբջանյանին, աշխատակիցներից վերցնում են աշխատավարձային քարտերը և հենց իրենք էլ ամբողջովին տնօրինում են քարտին փոխանցվող գումարների շարժը»,– ArmLur.am-ին այս մասին ահազանգում է այդ գազալցակայաններում նախկինում աշխատած և տուժած քաղաքացիներից մեկը։

 

«Եթե աշխատողներից մեկը դուրս է գալիս աշխատանքից կամ նրան հեռացնում են, տվյալ գազալցակայանի տնօրենը քարտերը պահում է իր մոտ։ Երբ վերջնահաշվարկը փոխանցում են տվյալ աշխատողի քարտին, տնօրենն ամբողջովին հանում է և, առանց մի կոպեկ թողնելու քարտին, վերադարձնում ազատված աշխատողին»,– հայտնում է մեզ ահազանգած քաղաքացին։

 

ArmLur.am-ը փորձեց զրուցել «Կապավոր» ընկերության սեփականատեր, արցախցի գործարար Արման Հակոբջանյանի հետ, սակայն նա հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, մեկնաբանել տեղի ունեցածը՝ մեզ լավ օր մաղթելով։

Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանը Արցախում պետական շին. մրցույթների հիմնական հաղթողն է եղել, իսկ Հակարիի կամրջի փակվելուց հետո նա Հայաստան եկավ և գնեց Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր գազալցակայանները։