Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)


Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)
Մարտ 6 17:52 2026

Գյուղերում բնակվող սիրելի քույրեր և եղբայրներ, Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի տնտեսական չորրորդ քայլով՝ գյուղատնտեսական մթերման կայանների ստեղծմամբ, դուք այլևս չեք ունենա մթերման խնդիր: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը: 

«Դուք միայն պետք է աճեցնեք ձեր բերքը, տաք մթերման կայանին և ստանաք եկամուտ, դուք այլևս չեք «ճռռա» վարկերի տակ, դուք այլևս չեք մտածի պարարտանյութերի և դիզվառելիքի մասին, այդ ամենը կհոգա մթերման կայանը»,-նշել է նա: