Դուբայում երկու մարդ է տուժել խոցված անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով


Դուբայում երկու մարդ է տուժել խոցված անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով
Մարտ 1 12:07 2026

Դուբայի իշխանությունները հաստատել են, որ ՀՕՊ համակարգերի կողմից որսված անօդաչուների բեկորներն ընկել են երկու բնակելի տների բակերում, ինչի հետևանքով տուժել է տեղի երկու բնակիչ։ Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել, հայտնում է Gulf News-ը։

 

Դուբայի կառավարության Մեդիա գրասենյակը հստակեցրել է, որ ամբողջ էմիրությունում լսվող ուժգին ձայները անօդաչուների որսման հաջող գործողությունների հետևանք են եղել, և լրացուցիչ այլ վնասներ չեն արձանագրվել։