Դեպի Երևան մի շարք չվերթեր չեղարկվել կամ ուշացում են գրանցել


Դեպի Երևան մի շարք չվերթեր չեղարկվել կամ ուշացում են գրանցել
Փետրվար 28 13:34 2026

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Իրանը փակել է իր օդային տարածքը: 

Aysor.am-ը «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակից տեղեկանում է, որ դեպի Հայաստան մի շարք չվերթեր ուշացում են գրանցել՝ Մոսկվա-Երևան, Դուբայ-Երևան, ԱբուԴաբի-Երևան, Եկատերինբուրգ-Երևան։

Վաղաժամ է եղել Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթը։

Իսկ Քուվեյթ-Երևան չվերթը չեղարկվել է։