«Բիզնեսի տարիֆով տաքսու վարորդներին հնարավորություն է տրվում, որպեսզի «ստարտ» միացնի և այն «Ստարտ» տարիֆով տաքսի վարողների գործին խփում է։ Այսինքը առավելություն է տալիս «Բիզնես» տարիֆով վարող մեքենենաներին»,-«Յանդեքս» ընկերության դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց տաքսու վարորդ Արթուր Դավթյանը։
Նա նշեց, որ, որ դեպքեր է եղել, որ «Բիզնեսի» տարիֆով շախատող տաքսու վարորդը «ստարտ» է միացնում, իսկ երբ պատվերը ստացած «Ստարտ» տարիֆով մեքենան հասնում է հաճախորդի մոտ, պարզում է, որ իր պատվերն արդեն չեղյալ է արվել, և հաճախորդը բացատրում է, որ «Յանդեքս» հարթակի ծրագիրն է ավտոմատ չեղյալ համարում նախորդ պատվերը, այլ ոչ թե քաղաքացին։
Ըստ Դավթյանի, ծրագիրն ինքնաշխատ է չեղյալ համարում «Ստարտ» տարիֆով վարողի պատվերը և փոխարինում, ավելի բարձրակարգ «Բիզնես» դասի մեքենայով, որպեսզի հաճոյանա հաճախորդին։
«Պահանջներն ահավոր շատ են, առաջին հերթին ուղեվճարից գանձվող տոկոսները թող իջեցնի, վարորդներից գանձվող տոկոսներն ահռելի շատ են՝ մինչև 34 %։ 5% պետության հարկը, որը չգիտենք ինչի համար է, 4.5 % պարկերի տոկոսը, որն էլի չգիտենք, թե ինչի համար է»,- ասաց վարորդը։
«Յանդեքս» ընկերության անունից ակցիայի մասնակիցներին մոտեցած Ռոբերտ անունով աշխատակիցը, հայտնեց, թե կարող են ընդամենը 3 քաղաքացու ընդունել։ Ակցիայի մասնակից, Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն առաջարկեց, որպեսզի լարվածություն չառաջանա՝ նվազագույնը 5 անձի ընդունեն,քանի որ տարբեր տարիֆներով աշխատող վարորդներ կան, որոնք առանձին պահանջներ ունեն։
«Յանդեքս» ընկերության աշխատակիցը համառեց՝ հայտնելով որ ընդունելության սենյակը 3 հոգու կարող է տեղավորել, բայց և գնաց ճշտելու, որից հետո բողոքող կողմի հետ համաձայնեցին 4 քաղաքացու ընդունել։
Մեսրոպ մանուկյանը շարունակեց թվարկել տաքսու վարորդների պահանջները, որոնցից մեկն այն էր, որ ընկերության քարտեզները և իրականությունը իրար չեն համապատասխնում, ինչի հետևանքով վարորդները հետևելով հարթակի ուղեցույցին խախտում են ՃԵԿ-ն և տուգանվում։
Ավագանու անդամը նաև հայտնեց, որ վարորդների վարկանիշն արհեստականորեն նվազում է, և չկա ընկերության հետ հաղորդակցություն, որպեսզի վարորդը կարողանա բողոքել որոշումը։
նա նաև նաև դեպքը, երբ ուղևորն առանց վճարելու փախչում է և վարորդը չի կարողանում կապ հաստատել հիմնարկի հետ, որպեսզի տեղեկացնի։
«Վարորդները նաև առաջարկում են իրենց էլ թույլ տան հասարակական տրանսպորտի համար նախատեսված գծերով երթևեկել, քանի որ համակարգում իրենց մեքենաների համարանիշները կան»,-եզրափակեց մանուկյանը։










