Մասիսի համայնքապետ Նորայր Հակոբյանը գրել է․
«Մասիս համայնքի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների հարգելի աշխատակիցներ,
Սիրով տեղեկացնում եմ, որ սույն թվականի ապրիլի 1-ից կբարձրանան Մասիս համայնքում գործող բոլոր նախադպրոցական (մանկապարտեզների) և արտադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը՝ 15–20 տոկոսով։Շնորհակալություն բոլոր այն մասնագետներին, ովքեր ամեն օր իրենց աշխատանքով ներդրում են ունենում մեր երեխաների դաստիարակության և զարգացման գործում»:










