11 տարօրինակ փաստ հղիության մասին, որոնց մասին շատերը չգիտեն


11 տարօրինակ փաստ հղիության մասին, որոնց մասին շատերը չգիտեն
Հոկտեմբեր 4 20:30 2017

Ամենագեղեցիկ երևույթը՝ հղի կինն է, որից գեղեցիկ միայն կերակրող մայրն է։
Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր ու տարօրինակ փաստեր հղիության մասին։


1. Ամեն 3 վայրկյանը մեկ երկրագնդում երեխա է ծնվում։
2. Ամենաերկար հղիությունը տևել է 375 օր և ծնվել է նորմալ տվյալներով երեխա։
3. Հղիությունների 10%-ի դեպքում կինը վիժում է, սակայն շատ դեպքերում կինը նույնիսկ չի հասցնում իմանալ հղիության մասին։
4. Հղիության ընթացքում կնոջ նյութափոխանակությունը դանդաղում է։
5. Հղիության ընթացքում մեծանում է կնոջ սիրտն ու լյարդը, իսկ հոտառությունը սրվում է ավելի քան 10 անգամ(այսպես բնությունը փորձում է կնոջը զերծ պահել սաղմի համար վտանգավոր սննդից)։
6. Ապագա մայրերի մեծ մասի մոտ փոխվում է ոտնաթաթի չափսը։ Ընդ որում այն քաշի և այտուցների պատճառով դառնում է ոչ միայն հաստ, այլ նաև երկարում է։
7. Գերմանացի բժիշկներ Բերնարդ Ցոնդեկը և Զեկմար Աշհայմը(1927թ-ից) հղիությունը որոշել են խորիոնիկ գոնադոտրոպին հորմոնի միջոցով։ Նրանք էգ ճագարներին ներարկել են կնոջ մեզը, մի քանի օր անց մորթել և կենդանու ձվարանի վիճակից որոշել հղի է կինը, թե ոչ։
8. Առաջին հակաբեղմնավորիչը օգտագործվել է դեռևս մ.թ.ա. 200 թ.-ին՝ Եգիպտոսում, որի բաղադրության մեջ է մտել կոկորդիլոսի կղանքը։
9. Արգանդում երեխան կարող է լացել, ծիծաղել և նույնիսկ պարել։
10. Ամեն 3-րդ երեխա ծնվում է կեսարյան հատումով։
11. Պտղաջուրը աղի կոնցենտրացիայով նման է օվկիանոսի ջրերին։